24.11.2024
Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը և «Կասպերսկի լաբորատորիան» կիրականացնեն երեխաների պաշտպանության միջոցառումներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի և Սամվել Զաքարյանի հետ:

Քննարկվել են թվային աշխարհում երեխաներին ավելի արդյունավետ պաշտպանելու համար համատեղ միջոցառումների իրականացման հարցեր։ Այդ ոլորտում առավել կարևորվել է դպրոցի դերը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Ուսուցիչների նման վերապատրաստում «Կասպերսկի լաբորատորիա»-յի հետ իրականացվել է 2020 թվականին, ևս մեկը նախատեսվում է այս տարի։

Իրազեկման աշխատանքների կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում, որոնց թիրախային խմբում կլինեն նաև ծնողները։