24.11.2024
Հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է. դեսպան
prev Նախորդ նորություն

Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. փաստաբան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։


Նա տեղեկացրեց, որ խոսքը նոր քրգործի մասին է, որը նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։


«Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- ասաց փաստաբանը:


Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։  


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։


Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար և նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։