23.11.2024
Գազի գինը Եվրոպայում առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի համար 1000 դոլարը
prev Նախորդ նորություն

Մահացել է Սերգեյ Փարաջանովի միակ որդին

Կիեւում 62 տարեկան հասակում մահացել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի միակ որդին՝ Սուրեն Փարաջանովը: Այս մասին երեքշաբթի Facebook-ում գրել է վրացի ռեժիսորի ընկեր, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։


«Տխուր լուրը Կիեւից: Կյանքի 63-րդ տարում մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրենը», - ասված է հաղորդագրության մեջ:


Մեչիտովը չի հայտնել հայտնի ռեժիսորի որդու մահվան պատճառը։ Նրա մայրը՝ Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան մահացել է մեկ տարի առաջ՝ 82 տարեկան հասակում։