26.11.2024
Հակոբ Արշակյանն ընդունել է IRI-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 27-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը:


Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել է դատապարտյալների համար նախատեսված երկարաժամկետ տեսակցության սենյակներին:


Սուրեն Պապիկյանը շրջել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տարածքային կարողություններին:


Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին: