19.04.2025
Ադրբեջանն «ալբանիզացնում» է հայկական մշակութային ժառանգությունը. զեկույց ԵԽԽՎ-ում
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանն ընդունել է IRI-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:


Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:


Հակոբ Արշակյանն արժեւորել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովների, աշխատակազմի հետ: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ են, նպաստում են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:


Ջեյմս Դե Ուիթը, ընդգծելով նախկին արդյունավետ համագործակցությունը, մանրամասն ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը, ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը:

Սուրեն Պապիկյանը քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար