Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին. Ալիև
Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի (եռակողմ հայտարարությունը) մեր ներկայությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ զգայուն, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում.
«Նոյեմբերի 9 -ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դեր էր խաղում իրադարձություններում: Նա իմ ուղերձները փոխանցում էր Փաշինյանին, իսկ նրանից՝ ինձ: Այս համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվեցին մինչև ուշ գիշեր և ընդունվեցին կեսգիշերն անց: Ի վերջո, մեզ հաջողվեց համաձայնության գալ տեքստի շուրջ », - ասել է Ալիեւը: