23.11.2024
Համայնքների խոշորացումը կհանգեցնի տեղական վարչակազմերի անձնակազմի կրճատման
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Սաղաթելյան

Սեպտեմբերի 26-ին կիրականացնենք ջահերով երթ, որից հետո կլինեն բազմաթիվ ակցիաներ և գործողություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:


Նա նշեց, որ միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, հնարավոր չէ չեզոքացնել, հետևապես իրենք ազդարարում են ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։ 


«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։