22.11.2024
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են մի շարք հայանպաստ օրինագծեր
prev Նախորդ նորություն

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Աֆղանստանն ու իրավիճակը Կովկասում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:


Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցությանը նվիրված լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Բլինկենը երեքշաբթի երկկողմ հանդիպումներ է ունեցել Չավուշօղլուի, ինչպես նաեւ Բրազիլիայի ԱԳ նախարար Կարլոս Ֆրանսայի հետ: «Պետդեպարտամենտի ղեկավարի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի միջեւ կայացած հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ», - նշել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:


«Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանը, - շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: - Նաև նրանք խոսել են Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության կենտրոնակայանում: Ընդհանուր բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը: