20.04.2025
Ղարաբաղում որոնողական աշխատանքներն արդեն երկրորդ օրն անընդմեջ արդյունք չեն տալիս
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հետ կիսվել պատերազմի ժառանգության հաղթահարման փորձով

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ պատերազմի հետեւանքները հաղթահարելու նպատակով, հայտարարել Է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որի խոսքը մեջբերում է "Ինտերֆաքս-Ադրբեջանը":


«30 տարի հակամարտության թողել շատ խորը սպիներ: Ելնելով այն բանից, որ մենք այսօր այստեղ լսեցինք, պետք է հիշել, որ պատերազմը սարսափելի բան է։ Բայց նաեւ պետք է նայել դեպի ապագան: Եվ Եվրամիությունը դրա օրինակն է», — ասել է Կլաարը լրագրողներին Աղդամի շրջան կատարած այցի ընթացքում։


Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կիսվել պատերազմի ժառանգության հաղթահարման փորձով։ «Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, որպեսզի օգնենք գտնել այլ, ավելի լավ, ապագա», - հավելել է Կլաարը:


 


 

«Կռվել են «Գողիաթի» դեմ». Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում պատմել է արցախյան պատերազմի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար