20.04.2025
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ տարածք ներխուժման հարցը
prev Նախորդ նորություն

Արցախում ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԱԾ

Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Արցախի ԱԱԾ-ն իրազեկում է, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։


ԱԱԾ-ն նշում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։


Հատկանշական է, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։


 

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները ավտոբուսից պոկվել է ԼՂՀ խորհրդանիշը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար