20.04.2025
Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհահատվածում երկու իրանցի վարորդների են ձերբակալել. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

«Անավարտ թռիչք…». չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում:

Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում: Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:

Չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը. սերունդ, որ կրկին ու կրկին պիտի ականջալուր դարձներ աշխարհին ՀԱՅԻ մասին ՝սերունդ, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը: Այսօր մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և միշտ բարձր պահել ՀԱՅ լինելու կոչումը
Հավերժ փառք և խոնարհում:


 

Պատրաստ ենք սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացը. Գրիգորյանը Պատրուշևին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար