Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ
Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ, ասված է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նրա խոսքով, այցը Երասխ լավ պատկերացում է տալիս այն մասին, թե որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: «Սահմանին լարվածությունը կարելի է թուլացնել՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան», - գրել է նա։
Տոյվո Կլաարն այսօր մեկնում է Բաքու։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում է գտնվում սեպտեմբերի 13-ից: Նա ծրագրում էր «կարեւոր հանդիպումներ» անցկացնել։
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ գրել էր VERELQ-ը, Արևմուտքի երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք ղարաբաղյան հակամարտության ընթացքում 2020թ. աշնանը հրադադարի հաստատման իրական ջանքեր չեն գործադրել, փորձում են ուրիշի հաշվին ապահովել իրենց ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում:
Մասնավորապես, Արևմուտքն այժմ ցանկանում է հայ հանրությանը կարծիք պարտադրել խաղաղության ամրապնդման գործում իր էական ներդրման մասին։