23.11.2024
Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի... «Բոհեմ» թատրոնը 5 տարեկան է
prev Նախորդ նորություն

Ներմուծուման սահմանափակում. մի շարք երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկական ժանտախտ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է.

"Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը:

Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը":