24.11.2024
Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության հուշագիր կստորագրեն
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի կողմից տրամադրված «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը հասել է Հայաստան

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 25 000 դեղաչափ:

Հումանիտար օգնության ընդունման արարողությանը ներկա են գտնվել առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին` հայտարարելով 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:

Իսկ դեռևս 2020-ին` համավարակի դեմ պայքարի շրջանակներում, Ֆրանսիան COVID-19-ի բուժման հարցում մասնագիտացած բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան:

Ֆրանսիայից պատվաստանյութի ներկրումը կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայերենով գրառում էր կատարել: