Միրզոյանը Դուշանբեում կներկայացնի ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեության գերակա ուղղությունները
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այնտեղ քննարկվելու է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:
Մասնավորապես, համատեղ նիստի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության շուրջ, կքննարկեն 2021 թվականի փետրվարի 18-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից հաստատված Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացման և Տաջիկստանի առաջարկած առաջնահերթ ուղղությունների կատարման միջոցառումների պլանի իրականացման ընթացքը:
Կլսվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի տեղեկատվությունը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում գործունեության գերակա ուղղությունների մասին ՀԱՊԿ-ի միջպետական նպատակային ծրագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Համատեղ նիստի արդյունքներով նախատեսվում է 20-ից ավելի որոշումների ընդունում: