22.04.2025
Գետազարդ-Երևան ավտոճանապարհին ավտովթարից տուժածներից 4-ը վերակենդանացման բաժնում են. ԱՆ
prev Նախորդ նորություն

Վերջին օրերին COVID-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում

Այսօրվա դրությամբ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է: Վիճակագրությունը ներկայացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։


"45 օրերի ընթացքում 1235 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել համալսարանական լավագույն մասնագետների կողմից։

Կարևոր մի փաստ արձանագրենք, 1235 քաղաքացիների մեջ ընդամենը 16 վարակակիր է եղել պատվաստված, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ:

Ի դեպ նշեմ, որ 4 պատվաստված քաղաքացի կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ:

Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում"։


 

Հայաստանի բնակչությունը կո՞ղմ է առողջապահական ապահովագրությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան