22.04.2025
Վերջին օրերին COVID-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում
prev Նախորդ նորություն

Հայաստանի բնակչությունը կո՞ղմ է առողջապահական ապահովագրությանը

Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների՝

61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը

շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար,

9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու,

13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։

Զեկույցի ամբողջական տարբերակը կարդացեք հետևյալ հղումով:


 


 

Հայաստանի երեք համայնքներում նոյեմբերի 14-ին տեղի կունենան տեղական ընտրություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան