22.04.2025
Չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Գետազարդ-Երևան ավտոճանապարհին ավտովթարից տուժածներից 4-ը վերակենդանացման բաժնում են. ԱՆ

Այսօր Գետազարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ևս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման:


VERELQ-ը հիշեցնում է, որ խոշոր ավտովթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան. ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։


 


 

Վերջին օրերին COVID-ով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան