23.11.2024
Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեսչական մարմնի ղեկավարությանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան

Այս փուլում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:


«Եթե նման բանակցությունները երբևէ սկսվեն, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դառնա դրանց պարտադիր մաս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»,-ասաց նա:


Միրզոյանը նաև Բաքվին խորհուրդ է տվել կենտրոնանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման վրա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ, Լավրովի հետ հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած իր պարտավորությունները, և այդ ապակառուցողական քաղաքականության պատճառով լարվածությունը  Հարավային Կովկասում պահպանվում է: