4.05.2025
Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից 175 մլն դոլար կստանա
prev Նախորդ նորություն

Նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են բարեփոխումները դատաիրավական ոլորտում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական եւ դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։  


Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաեւ Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։


Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել եւ նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։


 

«Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով