24.11.2024
Ազգային ժողովում տեղի ունեցածը խայտառակ բռնություն է. ընդդիմության հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Որքան առաջին դասարանցի կգնա Հայաստանում դպրոց. փոխնախարարի մեկնաբանությունը

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց կհաճախեն շուրջ 37 հազար առաջին դասարանցիներ։


Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։


«Առաջին դասարանցիների վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի սկզբին», - ասաց Անդրեասյանը:


Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկում է սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ կազմակերպել առաջին դասարանցիների՝ դպրոց հաճախելու հանդիսավոր արարողություն:


«Անցյալ տարի կար այդպիսի փորձ, որը շատ հաջող էր։ Շատ կարևոր է, որ արարողությունը տեղի է ունեցել դրսում՝ կրճատելով երեխաներին ուղեկցող մարդկանց թիվը և պահպանելով սանիտարական-համաճարակաբանական բոլոր նորմերը», - ասել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2019-ին առաջին դասարանցիների թիվը կազմել է մոտ 39 հազար, իսկ 2020 - ին՝ 38 հազար։