24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք, գրանցվել 7 մահվան դեպք
prev Նախորդ նորություն

Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին պատերազմից հետո եկամտի նոր աղբյուրներ են պետք

Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այդ մասին ասված է մարդու րավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:


"Շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:


Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար ես ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էինք իրականացրել Սյունիքի մարզ:


Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են և մեր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ", - ասված է Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: