24.11.2024
Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք, գրանցվել 7 մահվան դեպք

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում:


"Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, 5 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է", - ասված է հայտարարության մեջ: