25.11.2024
Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին պատերազմից հետո եկամտի նոր աղբյուրներ են պետք
prev Նախորդ նորություն

Հայաստանում երկու տարում տնկվել է 702 հազար 280 ծառ

Հայաստանում «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում երկու տարվա ընթացքում տնկվել է 702 հազար 280 ծառ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ Երեւանին եւ համայնքներին գարնանը հատկացվել է 161 480 ծառ։


Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում 2020 թվականին տնկվել է 339 հազար ծառ, 2021-ին - 201 800 ծառ: Ծրագիրն իրականացվում է ոչ պետբյուջեի միջոցների հաշվին։


Բոլոր ծառերը տնկվել են դոնոր ֆինանսավորման հաշվին, այդ նպատակով պետբյուջեից միջոցներ չեն հատկացվել։


2019 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ՝ խորհրդանշելով հայկական պետականության շուրջ 10 մլն հայության միասնականությունը:


2020 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ նույն տարվա աշնանը Հայաստանում նախատեսված 10 մլն ծառատունկի ծրագիրը տեղափոխվել է հաջորդ տարի COVID-19 համաճարակի պատճառով:


Հայաստանի Հանրապետության տարածքը 29,7 հազար քառ. կմ է: Հայաստանի կադաստրի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի հուլիսի դրությամբ հանրապետության անտառային հողերի մակերեսը կազմում է 334 հազար հեկտար, որից 86,6 տոկոսը ծածկված է անտառներով: