24.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է հայտնվել նոր շրջափակման մեջ. Արամ Սարգսյան

Կոմունիկացիաների ապաշրջափակումը, որն ընդամենը Հայաստանի տարածքով ճանապարհ կբացի Թուրքիային դեպի Նախիջևան և հետո դեպի Ադրբեջան, ոչ մի լավ բան չի խոստանում։


Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։


Նրա խոսքով, եթե մենք խոսում ենք նման միակողմանի ապաշրջափակման մասին, ապա Հայաստանն ընդամենը կհայտնվի նոր շրջափակման եւ նոր թուրքական «թակարդի» մեջ:


Արամ Սարգսյանը գտնում է, որ ապաշրջափակումը հետաքրքիր կլինի Հայաստանի համար միայն այն դեպքում, եթե այն երկաթուղի ստանա դեպի Իրան (Նախիջևանով), ապա՝ դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։


«Միայն այդպես Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ եվրոպական երկրների և Պարսից ծոցի միջև։ Տարանցիկ գործառույթները, բացի տնտեսական շահից, Հայաստանին նաեւ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են խոստանում», - պարզաբանում է նա։


Ընդ որում, քաղաքական գործիչը կասկած է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են այդ փաստը: