ԱԺ նախագահը հետաքրքրվել է եղբայրական եզդի համայնքի խնդիրներով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:
Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:
Պատգամավորը ներկայացրել է համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ.
«Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»,-նշել է նա: