24.11.2024
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են սոցիալական բնույթի հարցեր
prev Նախորդ նորություն

Ջրականի դիրքային հատվածից տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում նախօրեին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո`անցած 9 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։