9.06.2023
ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին հարգել հրադադարը սահմանային գոտում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին. մամուլ

Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն: Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ: Այս մասին գրում է "Հայաստանի Հանրապետություն" թերթը:


"Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դիվանագիտորեն հայտարարել է, որ իր գործընկեր պետությունը՝ Ադրբեջանը մասնակցում է իր դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային:

Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել: Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմաարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում",- գրում է թերթը:

Կարապետյանն ու Կոպիրկինը քննարկել են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո