25.11.2024
ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են թշնամու ԱԹՍ-ների ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն բացահայտել է, թե ինչ ԱԹՍ-ներ են խոցվել Գեղարքունիքի երկնքում

Ինչպես ՊՆ-ն արդեն տեղեկացրել էր, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։


"Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:


ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները",- ասված է հաղորդագրության մեջ: