Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է. փաստաբան
Հայտնի գործարար, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։
Պաշտպանը խոսքով, ձերբակալությունը ապօրինի է, որը շուտով կբողոքրկվի։ «Ռոբերտ Սուքիասյանը իր կամքով ներկայացել է ոստիկանություն, պատրաստակամություն հայտնել համագործակցել իրավապահների հետ, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», - ասել է Միքայելյանը՝ հավելելով, որ Սուքիասյանն աժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
Ավելի վաղ դեպքի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ որակելով Երևանի կենտրոնում հնչած կրակոցները «տհաճ եւ անթույլատրելի միջադեպ», որն իր համար «անընդունելի է»:
«Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական եւ քաղաքական կարգավիճակից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Խաչատուր Սուքիասյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Երևանի Ամիրյան փողոցում երեկ` հուլիսի 18–ին կրակոցներ արձակողը Ռ. Սուքիասյանն է, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: