26.11.2024
ՊՆ-ն հաստատեց՝ երկու զինծառայող է անհետացել
prev Նախորդ նորություն

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։


Օրակարգում 4 հարց է՝


«Պետական տուրքի մասին» օրենքում,


«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում,


«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխությունների նախագծերը,


«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» նախագիծը: