26.11.2024
Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հանել ՌԴ-ն տարածաշրջանից, Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային. Սուրեն Սարգսյան

Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:


"Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) և Ադրբեջանին: Մնացել ենք մենք:


Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:

Գրիգորյանի ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնվերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումներին տրամաբանությանը: Զարմանալու ոչինչ կչա: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայացքների տեր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին հանձնելը առանձնապես ոչինչ չի նշանակում:

Իսկ տարածաշրջանային վերափոխումներին դեռ կանդրադառնամ",- գրել է քաղաքագետը: