20.04.2025
Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային, բողոքարկումներն՝ անարդյունավետ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:


Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Որպես Ղազախստանի առաջնորդ և առաջին նախագահ՝ վճռական ներդրում եք ունեցել և ունենում Ղազախստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում: Խորապես համոզված եմ, որ Ձեր իմաստնությունն ու ապագայի տեսլականը կշարունակեն ծառայել Ձեր երկրի բարգավաճմանը:


Հայաստանի ու Ղազախստանի միջև զարգացող բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, երկու երկրներն ակտիվ գործակցում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարեկամական կապերի և փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:


Անկեղծորեն գնահատում եմ մեր բարեկամությունը: Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ այցը Ղազախստան, որը նոր խթան կհանդիսանա մեր երկրների համագործակցության ամրապնդման համար»:


 

Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար