16.09.2025
Հայաստանի տնտեսությունը վերականգնման փուլում է. Ավինյան
prev Նախորդ նորություն

Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:


Վերջինիս ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:


Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն:


 

Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես կգա ելույթով
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը