24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն
prev Նախորդ նորություն

Ապրիլյան հարձակման տեսագրությունը՝ ռազմական գաղտնիքի բացահայտո՞ւմ

Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ, ըստ հեղինակների, ներկայացված են ադրբեջանական զորքերի ապրիլյան հարձակման առաջին րոպեների կադրերը ՀՀ-ում ոչ միանշանակ է ընկալվել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորներ մոտենում ղարաբաղյան դիրքերին, փոխանցում է "Новости Армения"-ն:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, անհասկանալի է, թե այդ կադրերը որքանով են ցուցադրում իրականություն եւ որքանով են դրանք հավաստի: Մելիք-Շահնազարյանը Facebook-ի իր էջում նշել է, որ այդ տեսանյութը հրապարակած մարդը չի ղեկավարվել հայկական բանակի և պետության շահերով: "Իսկ եթե կադրերը իրական են, ապա դրանք հրապարակումն ամենաքիչը ռազմական գաղտնիքի բացահայտում է: Աշխարհի բոլոր լեզուներով այդ գործողությունն ունի մեկ անվանում՝ դավաճանություն", - նշում է նա:

Ըստ նրա, այդ գործն ունի լուրջ հետաքննության կարիք: Նա նշել է, որ չի կարելի թողնել դա անպատիժ:

yerkir.am-ը ներկայացնում է ՊՆ-ի անանուն աղբյուրի հայտարարությունն առ այն, որ համացանցում տեղադրված է ոչ ամբողջական տեսանյութը: "Իրականում ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով, զորքերի կուտակման թույլ տալն իրականացվել է կանխամտածված, իսկ հետագայում հայկական կողմն անցել է գործողությունների՝ թույլ չտալով դիրքերի կորուստ", - նշում է ՊՆ անանուն աղբյուրը: