«Հայաստան» դաշինքը դարձյալ առաջատար է. GALLUP-ը հրապարակեց հարցման արդյունքները
Եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 28,7 տոկոսը կողմ կքվեարկեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին: Այս մասին են վկայում Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հետազոտության արդյունքները, որ ներկայացվեցին այսօր:
Այսպիսով, «Հայաստան» դաշինքնը դարձյալ առաջին տեղն է զբաղեցրել սոցիոլոգիական հարցումների արդյունքներով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել 25.2%, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10.8%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 5.4%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 5.2%:
Հարցվածների 2.7% - ը ոչ մեկի օգտին չի ցանկանում քվեարկել, դժվարացել է պատասխանել հարցվածների՝ 4.1%:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ հարցման արդյունքների համաձայն՝ հունիսի 11-ի տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պգտին պատրաստ էր կողմ քվեարկել հարցվածների 24,1 տոկոսը, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ՔՊ-ի օգտին՝ 23.8%,-ը:
Հարկ է նշել, որ ըստ վերջին հարցումների՝ բոլոր ուժերը, որոնք մասնակցում են հունիսի 20-ի ընտրություններին, աճ են արձանագրել: