24.11.2024
Զոհրաբյան. Շատ մեծ ակնկալիք ԵԽԽՎ-ից չպետք է ունենանք
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն չի շտապում. Հայ-ռուսական ՀՕՊ համաձայնագիրը ԱԺ արտահերթի օրակարգում չէ

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված չէ:

Մինչդեռ հարցի քննարկումը նախատեսված էր դեռ ԱԺ վերջին քառօրյա նիստի շրջանակում, սակայն հունիսի 6-9 նիստերում էլ հարցին խորհրդարանականները չանդրաարձան:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ շտապելու խնդիր չունեն:

«Ե՞րբ է օրակարգում եղել, որ հանվել է: Ոչ էլ այսօր արտահերթի նիստով էր բերվելու: Ժամկետները մենք ենք որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը դժվարացավ ասել, թե երբ համաձայնագիրը կվերվի խորհրդարան և մերժեց այն լուրերը, թե հետաձգումը պայմանավորված է բողոքի ակիաներով: