15.06.2025
«Գազպրոմ Արմենիա»-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ 20 անդամից բաղկացած պատվիրակությունը կժամանի Երևան

ԵԽԽՎ պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:


ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:


Հունիսի 21-ին՝ ընտրությունները դիտարկելուց հետո, ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա ասուլիսով:

Հայկ Չոբանյանը և Դմիտրի Ռոգոզինը քննարկել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացումը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը