18.04.2025
Բաքուն հրապարակել է 26 հայ գերիների անուններ, որոնց ներկայացնում է «դիվերսանտներ»
prev Նախորդ նորություն

Ղրիմն ու Հայաստանը ավիահաղորդակցությամբ կկապեն Վլադիկավկազով

Nordwind ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի տարանցիկ չվերթներ իրականացնել Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ՝ Վլադիկավկազում կանգառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Թռիչքները կիրականացվեն Embraer E190 ինքնաթիռներով շաբաթական մեկ անգամ, երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը։ Ընդհանուր ժամանակը ճանապարհին կկազմի մոտ հինգ ժամ:


«Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ չվերթները կիրականացվեն ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ։ Դրանց գործարկումից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի մինչեւ ռեկորդային 63 ուղղություն», – նշել են ավիաընկերության մամուլի ծառայությունում:


«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Սերգեյ Դյայկինի խոսքով՝ չվերթները հետաքրքիր կլինեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ճանապարհորդող ուղեւորների համար:


Հարմարավետ կանգառը Վլադիկավկազում ապահովում է առավել արագ և հարմարավետ թռիչք այս ուղղությամբ:


 

Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար