24.11.2024
Վանեցյանը ներկայացրել է Կալաշնիկովին ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների խորացման տեսլականը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն Գեղարքունիքի մարզում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։


ՊՆ-ից հայտնում են, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։


"Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան",- ասվում է հաղորդագրության մեջ։