24.11.2024
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն. Ֆիլիպ Ռիքերը` ԱԳՆ-ում
prev Նախորդ նորություն

Անվտանգությունը կարող ենք ապահովել միայն ռուս զինվորի հետ սահմանը պահելով. Ծառուկյան

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության կարգախոսն է՝ անվտանգ հայրենիք, հզոր պետություն: Առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Այս մասին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:


Նա նշել է, որ առաջնային է ապահովել մեր երկրի սահմանների, ժողովրդի անվտանգությունը.


"Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ. այս հարցը այլ լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ նոր ռազմա-քաղաքական փաստաթուղթ ստորագրենք, և հայ ու ռուս զինվորը պետք է միասին սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի: Մեր վտանգավոր տարածաշրջանում մեր ժողովրդի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն ռուս զինվորի հետ միասին սահմանը պահելով, երբ ոչ մի ճանճ չի կարող շարժվել, այդ ժամանակ լիարժեք ապահով կլինենք",- շեշտեց նա:


Ծառուկյանը նշեց, որ մինչև երկրի անվտանգությունը չապահովվի, տնտեսական հեղափոխություն ու տնտեսության զարգացում չի կարող լինել: ԲՀԿ նախագահը հատկապես մատնանշեց սահմանամերձ համայնքների բնակիչների հարցը՝ նշելով, որ նրանց խնդիրները պետք է լինեն առաջնային, քանի որ իրենք և՛ զինվոր են, և՛ սահման են պահում, և՛ զբաղվում են գյուղատնտեսությամբ: