Ավինյանը ստորագրել է ԱԳ փոխնախարարների հրաժարականների մասին որոշումները
ՀՀ փոխվարչապետ, Նիկոլ Փաշինյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան փոխարինող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարների հրաժարականների մասին դիմումները:
Ավինյանի ստորգրմամբ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Գագիկ Ղալաչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԳ նախարարի տեղակալների հրաժարականների մասին լուրը մամուլում հայտնվեց դեռ անցած շաբաթ, անգամ կառավարության նիստին ԱԳՆ-ն ներկայացուցիչ չէր ուղարկել: Սակայն պաշտոնապես միայն երեկ լուրը հաստատվեց, որ ԱԳ բոլոր նախարարները, Արա Այվազյանի հրաժարականից հետո, ևս ազատման դիմումներ են գրել:
Ուշագրավն այն է, որ Տիգրան Ավինյանն այս պահին չի ստորագրել միայն մի փոխնախարարի՝ Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Այսպիսով ՀՀ կարևորագույն գերատեսչությունը մնացել է անղեկավար: