23.11.2024
Վիտալի Բալասանյանը՝ Քոչարյանի հանրահավաքին
prev Նախորդ նորություն

Ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում. ԿԸՀ

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: Որոշումը ԿԸՀ-ն ընդունեց հունիսի 8-ին կայացած նիստում:


Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում:


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: