24.11.2024
Կառավարությունը մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Եթե նրանք չլինեն՝ բանակն արագ կվերականգնվի. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ շուրջ երեք տարի է պետք, որպեսզի բանակի վերազինման խնդիրներ կատարվեն այլ առաջնահերթ խնդիրներին զուգահեռ: Թեև հասկանալի է, որ հնարավոր չէ այդ կարճ ժամկետում անել այնքան, որքան 27 տարում։ 


«Բանակը եղել է և կա։ Եթե նրանք չլինեն (իշխանությունը)՝ բանակն արագ կվերականգնվի»,- շեշտեց նա:


«Բանակի զարգացման փուլերը մենք համապատասխանեցրել ենք պետական երկարաժամկետ կառավարման փուլերին: Ակնհայտ է, որ առկա պայմաններում անհրաժեշտ է իրականացնել արագ կազմակերպչական խնդիրներ՝ մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացքը, կարգապահությունը, և երեք տարի էլ պետք է, որպեսզի նաև վերազինման խնդիրները կատարենք: Մենք այնպիսի պայմաններում ենք, որ երկարաժամկետ կառավարման տեմպերը պետք է մի քիչ արագացնել», - Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:  


Նա հավաստիացրեց, որ ընտրություններում հաղթելուց հետո շատ կարճ ժամանակում հաշվարկներ կանեն այս բոլոր հարցերի մասով, ինչպես նաև, թե որքան է ավելացել սահմանը, որից հետո էլ հնարավորինս սեղմ ժամկետում կզբաղվեն սահմանների ամրացման գործով: