24.11.2024
Հերոսների անունն անմահ է. մեկնարկել են Հավերժության պուրակի կառուցման շինաշխատանքները
prev Նախորդ նորություն

Դիերի պարկերը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն. ԱՆ հերթական պարզաբանումը

Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է.

"Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն:


Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:

Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել",- ասված է ԱՆ այս թեմայով հերթական պարզաբանման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նախարարությունից տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:


երկու օր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին նշված դիահերձարանից, որոնց վրա երևում էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերը տոպրակների մեջ ուղղակի թափված են գետնի վրա: Լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։ Նախարարը նշեց իր հայտարարության մեջ , որ դա իր բացթողումն է և ներողություն խդնրեց:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։