24.11.2024
Հոկտեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ցանկանում են քրեականացնել ապօրինի հարստացումը

Կառավարությունը քննարկվում է ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը: Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով` արդեն մշակվել են օրինագծի որոշ ասպեկտներ, որը, սակայն բախվել է որոշակի հակասությունների անմեղության կանխավարկածի սկզբունքի մասով։ Նրա խոսքով, քաղաքացիները չպետք է ինքնուրույն ապացուցեն, թե ինչպես են ստացել իրենց սկզբնական եկամուտները, սակայն միաժամանակ բոլորը ընթացակարգերը պետք է թափանցիկ լինեն:

Նա նաև ավելացրեց, որ այժմ որոնվում է անմեղության կանխավարկածի մասով առաջացած խնդիրների օպտիմալ լուծումներ։

ՀՀ վարչապետը մայիսի 12–ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, ինչից հետո կոչ է արել քաղաքական ուժերին կազմակերպել համատեղ խորհրդատվություններ։