23.11.2024
«Ոհմակ», «դուրսպրծուկ». ՄԻՊ-ը Փաշինյանին կոչ է արել վերանայել իր բառապաշարը
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը՝ Փաշինյանի ծրագրի մասին. շուտով կլինի և՛ արձագանք, և՛ գործողություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը վստահ է, որ առաջիկա օրերին ինչպես Բաքուն, այնպես էլ միջազգային հանրությունը կարձագանքի հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամի հանգուցալուծման ծրագրին, որը հնչեցրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:


Փաշինյանն առաջարկում է ապահովել կողմերի զորքերի հայելային հեռացումը մշտական տեղակայման վայրեր, ինչպես նաև սահմանի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայումը: Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողները հետաքրքրվեցին, թե որքան երկար է հայկական կողմը մտադիր սպասել երկրի ղեկավարության կողմից ներկայացված առաջարկներին:


«Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Եվ ես կարծում եմ, որ սա (Փաշինյանի ծրագիրը – խմբ.) ճիշտ մոտեցում է», - հայտարարել է Գրիգորյանը։


Նա ընդգծել է, որ արդյունքները կարեւոր են ներկայացված առաջարկների վերաբերյալ արձագանքներից եւ հայտարարություններից: Գրիգորյանը չհամաձայնեց լրագրողների այն գնահատականների հետ, թե միջազգային հանրությունը չի արձագանքել առաջարկներին։ «Կարծում եմ, որ շատ շուտով դուք բոլորդ կլսեք այդ հարցի վերաբերյալ արձագանքը», - վստահեցրել է նա:


Գրիգորյանը վստահ է, որ արձագանքը կհաջորդի նաև Բաքվից։ «Կարծում եմ, որ արձագանքը կլինի, չի կարող չլինել արձագանք և չեն կարող չլինել գործողություններ։ Ուզում եմ հավատալ, որ այդ հարցը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է նա։ Ճշտող հարցին, թե երբ դա սպասել, Գրիգորյանը նշեց. «Առաջիկա օրերին»: