4.12.2024
Երևան ժամանեց «Արմենիա» ավիաընկերության նոր Boeing 737-800 օդանավը
prev Նախորդ նորություն

Հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան. ԱՆ պարզաբանումը

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է.

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:

Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Հերացի փողոցը: 


Facebook-ի իր էջում անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ պատճառը թվերի անճշտությունն է.


«Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ, նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է: Այսօր ինձ տվյալներ են տվել, որ կա 230 դի և մոտ 420-427 մասունք, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»,- հայտարարել է նա: