10.09.2026
Սերժ Սարգսյանը Վանաձորում է
prev Նախորդ նորություն

Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ընթացիկ «սուր խնդիրները»

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի միջև աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մոսկվայում: Նրանք կքննարկեն ընթացիկ բոլոր սուր խնդիրները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց և, անկասկած, բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են այս պահին», - ասել է Շոյգուն:


«Մենք այսօր կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք իմ գնահատմամբ շատ հաջող են զարգանում», - նշել է Հարությունյանը:


Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում:


«Հաջողությամբ իրականացվում են մեր զինված ուժերի միացյալ խմբավորման, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրերը... երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությունը, որը դիտարկում ենք որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն», - շարունակել է նա:


Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին պետական տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:


«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ողջ հանրապետությունը, եւ այդ օրը դուք կարողացաք ժամանել Մոսկվա։ Դա խոսում է այն մասին, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները նախկինի պես շատ բարձր մակարդակի վրա են, եւ մեր ռազմավարական գործընկերությունը մենք շարունակում ենք զարգացնել եւ խորացնել»,-հայտարարել է նա։


Շոյգուն հիշեցրել է, որ հայկական բարձր մակարդակի ռազմական պատվիրակություններն ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նշանակալի միջոցառումներին: «Ուրախ կլինենք Ձեզ տեսնել միջազգային անվտանգության IX մոսկովյան համաժողովում, որը տեղի կունենա հունիսին», - ասել է նա:


«Օգոստոս-սեպտեմբերին սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Բանակային միջազգային խաղերին եւ «բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին», - հավելել է Շոյգուն:

Քոչարյանը Վանաձորում ծաղիկներ խոնարհեց Ղարաքիլիսայի ճակատամարտի հուշահամալիրին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ