24.11.2024
Արցախը չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին. Ղարամյան
prev Նախորդ նորություն

Մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել. Ծառուկյան

Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա՝ առավել քան երբևէ օրախնդիր է դառնում բոլորիս միասնական ջանքերով մեր ժառանգած պետականության պահպանումը: Այս մասին ասված է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձում.


"Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ 1918 թվականին դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը և մեկդարյա հեռավորությամբ մենք այսօր պարտավոր ենք պայքարել այն սրբորեն պահելու և պահպանելու համար: 20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում վերացվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության սպառնալիքը, իսկ այսօր ցավոք մեր հայրենիքի սահմաններին մեր հերոս տղաներն են դեմ առ դեմ կանգնած թշնամու դեմ:


Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք: Գարեգին Նժդեհի օրինակով մենք մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել՝ հայրենիքի պաշտպանության ու ինքնիշխանության շարունակականության գործում: Հապաղումը կարող է ճակատագրական լինել…

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…",- ասված է ուղերձում: